«Բինգյոլ» ․․․ Հայազգի երգչուհի Սարինա Քրոսի հայերեն անթերի կատարումը Հունաստանում գերել է դահլիճում գտնվողների սրտերը . (տեսանյութ)

Սարինե Սաղերյան , ավելի հայտնի որպես Սարինա Քրոս, հայկական արմատներով երգչուհի։ Սարինան լայն ճանաչում է ձեռք բերել հունական հայտնի “STIN YGEIA MAS RE PAIDIA” հեռուստանախագծին մասնակցելուց հետո, որտեղ հույն երաժիշտներ Կոստանտինուս

ու Մաթեոս Ծախուրիդիս եղբայների հետ կատարել է հայկական ժողովրդական «Բինգյոլ», արաբական և հունական երգերը, որոնք մեծ տարածում են գտել

հատկապես Հունաստանում, Հայաստանում ու Լիբանանում՝ տարբեր սոց-ցանցերում հավաքելով ավելի քան տասը միլիոն դիտում : Սարինան 2017 թ. ամռանը Հունաստանի Սալոնիկ քաղաքում անցկացվող Ծախուրիդիս եղբայների համերգի հատուկ հյուրն էր, որտեղ կատարեց ութ երգ,

ներառյալ հայկական «Աշխարհում սիրել եմ քեզ», «Դլե Յաման» , «Թամամ Աշխարհ», «Բինգյոլ» երգերը : 2017 թ. հուլիսին Սարինա Քրոսն առաջին անգամ այցելեց Հայաստան։

Ծնված լինելով երաժիշտների ընտանիքում, դեռ մանկուց Սարինան սիրել է երգն ու երաժշտությունը։ Հայրը եղել է հայտնի լիբանանահայ երգիչ Փոլ Բաղդադլյանի թմբկահարը, ինչն էլ պատճառ է հանդիսացել, որ նա նույնպես ընտրի երաժշտի ուղին։

Սարինայի գեղեցիկ կատարումը դիտեք ստորև՝

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս