Թե ի՞նչպես ցեղաս պանությունից փրկված հայուհու թոռը դարձավ աշխարհի ամենահարուստ սաուդցի արքայազնը . Բացառիկ իրական պատմություն

Սաուդյան թագավորական ընտանիքի անդամ՝ արքայազն ալ-Վալիդ իբն Թալալ իբն Աբդել Ազիզ ալ-Սաուդը, ով առավել հայտնի է որպես արքայազն ալ-Վալիդ, համարվում է աշխարհի ամենահարուստ մարդկանց մեկը, ում՝ միլիարդների հասնող ունեցվածքը մեծանում օրեցօր։

Ապագա միլիարդատերը ծնվել է 1955 թվականին, Ջիդդա քաղաքում՝սաուդցի արքայազն Թալալի և լիբանանցի Մոնա ալ-Սոլհիի ընտանիքում։ Ալ-Վալիդի պապը եղել է Սաուդյան Արաբիայի հիմնադիրը՝ երկրի 1-ին թագավոր Աբդել Ազիզ իբն Սաուդը, ով արդեն պատկառելի տարիքում կնության է վերցրել Հայոց ցեղաս պանության տարիներին փրկված հայուհու՝ Մունայիր անունով։

«Մունայիրը 12 տարեկանում արդեն ներկայացվել է իբն Սաուդին, իսկ շուտով դարձել սաուդցի կառավարչի սիրելի կինը ու նրա համար 2 որդի լույս աշխարհ բերել՝ Թալալին և Նավաֆին»,-ասվում է Սաուդյան Արաբիայի հարցերով հայտնի մասնագետ Ջոզեֆ Քեշիշյանի «Իշխանությունն ու իրավահաջորդությունն արաբական միապետություններում, 2008թ» գրքում՝ հայտնում է rusarminfo-ն։

Սաուդցի արքայազն իր պատանեկությունն ու երիտասարդությունն անցկացրել է ԱՄՆ-ում, որտեղ ստացել է Մենլո քոլեջի բակալավրի աստիճան (Աթերթոն, Կալիֆորնիա)։ Բացի այդ, նա մագիստրոսի աստիճան է ստացել Սիրակուզի համալսարանում (Նյու Յորք)՝ PR գծով։ Ավելի ուշ նա փիլիսոփայության դոկտորի աստիճան է ստացել Էկսեթերի միջազգային համալսարանում (Մեծ Բրիտանիա)։

Դեռևս 1980-ականների սկզբին նա սկսել է զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ՝ կապեր հաստատելով Արևմուտքի ու Սաուդյան Արաբիայի միջև։ Արքայազնի նախաձեռնությամբ ստեղծվել է միջազգային Kingdom Holding Company կորպորացիան, որը զբաղվում է աշխարհում խոշորագույն ներդրումային նախագծերով։

Այնուհետև նա սկսել է մասնաբաժիններ ձեռք բերել խոշորագույն միջազգային ֆինանսական City Group կոնգլոմերատում, News Corporation-ում, AOL-ում, Apple-ում, MCI-ում, Motorola-ում, Fox Broadcasting-ում։ 2011 թվականին նա 300 միլիոն դոլարի ներդրում է արել Twitter-ում։

2008 թվականին Times ամսագիրը ներառել էր նրան աշխարհի ամենաազդեցիկ հարյուր մարդկանց ցուցակում, իսկ Forbes-ի վարկածով արքայազնն աշխարհի ամենահարուստ հիսուն մարդկանցից մեկն է։ 2016 թվականին նրա կարողությունը գնահատվել է 17.3 մլրդ դոլար։

Արքայազնը երբեք պետական պաշտոններ չի զբաղեցրել Սաուդյան Արաբիայում։ Վերջին շրջանում մամուլում տեղեկություններ են շրջանառվում, որ Սաուդյան Արաբիայի թագավորը Իսրայելի հետ հարաբերություններ հաստատելուց հետո մտադիր է միլիարդատեր զարմիկին թագավորության դեսպան նշանակել այդ երկրում:

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս