Թբիլիսին նախընտրեց Եվրոպան՝ Ադրբեջանի փոխարեն

Վրաստանը հայտնել է Սև ծովով իր էլեկտրացանցերը Եվրոպայի հետ կապելու մտադրության մասին: Այս մասին Բրյուսելում տեղեկացրել է Վրաստանի էկոնոմիկային և կայուն զարգացման նախարար Նաթիա Տուրնավան: Հաղորդում է «1լուրեր»-ը:

Նրա խոսքով՝ Համաշխարհային բանկը պատրաստակամություն է հայտնել լիովին ֆինանսավորել նախագծի տեխնիկական և տնտեսական հիմնավորման ուսումնասիրությունը:

Նմանատիպ գաղափարը ծագել էր մի քանի տարի առաջ, ինչը վրդ nվմnւնք էր առաջացրել հարևան Ադրբեջանում, որն այս պահին Վրաստան էլեկտրաէներգիա մատակարարողներից մեկն է և ծրագրել էր էլեկտրաէներգիայի, գազի ու նավթի գլխավոր մատակարարը դառնալ ոչ միայն Վրաստանում, այլև՝ Վրաստանի տարածքով իր էներգակիրներն արտահանել Եվրոպա: Սակայն, Վրաստանի իշխանությունները նախընտրեցին եվրոպական նախագիծը, որով Վրաստանը դառնում է ոչ թե տարանցիկ արտահանող, այլ՝ էլեկտրաէներգիա ներկրող:

Այսպիսով՝ հարևան երկրներից Թբիլիսիի կшխվшծnւթյnւնը զգալիորեն կնվազի:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս