«Այսօր , չգիտես ինչու, ստուգեցի քարտի հաշիվը և ինչ տեսնեմ … ». Կարեն Հովհաննիսյանի գրառումը հադրութեցի ընտանիքի մասին

Ռшզ մшկшն փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Մարդկային տեսակի մասին եմ ուզում խոսել․․․

Շատ երկար տարի իմ զին վnրшկшն թոշակի քարտը որոշակի սկզբունքով տրամադրում եմ այս կամ այն ընտանիքին։

Օգոստոսից մինչև նոյեմբերի մի ընտանիքի մոտ էր, ով վերադարձրեց քարտը, ասելով, որ հիմա ավելի կարևոր ընտանիքներ կան ու թող իրենք օգտագործեն քարտը։

Տրամադրեցի հադրութեցի մի ընտանիքի, դե ես դեմ եմ սոցիալական ծրագրերին, և քարտիս տրամադրման պայմանն այն է, որ պետք է այդ գումարով վեց ամսում կարողանան որևէ բան ձեռք բերել, որի միջոցով հնարավոր կլինի հետագայում գումար աշխատել։

Մի քանի օր առաջ այդ ընտանիքը վերադարձրեց քարտը, չնայած այն բանին, որ ես մեկ տարով էի տրամադրել։ Շնորհակալություն հայտնեց, ժինգյալով հաց հյուրասիրեց ընտանիքը և վերադարձրեց․․․

Այսօր , չգիտես ինչու, ստուգեցի քարտի հաշիվը և ինչ տեսնեմ։

Այդ ընտանիքը ոչ մի լումա չի օգտագործել և ամեն ամիս թոշակը նստել է քարտին ու այդպես գումարվել , մնացել առանց օգտագործելու։ Զանգեցի, հարցնում եմ, թե ինչու՞ չեք օգտագործել։ Պատասխանում են․

— Կարեն ջան, դեկտեմբերին էինք ուզում քարտը վերադարձնել, գիտենք, թե ինչ սկզբունքով ես դու այն տրամադրում, մեր ընտանիքին մի բարերար մեղվաընտանիք և ոչխար է նվիրել։ Մտածեցինք, որ մեզ այլևս պետք չէ այդ քարտի գումարը, թող մեկ այլ ընտանիքի ծառայի, քանի որ դու հասցեական և թիրшխшյին ես անում դա․․․

Հասկանում եք, տուն տեղ, Հայրենիք կnրցրшծ, հարազատներին կnրցրшծ, բայց մարդկությունը չկորցրած հադրութցին չի մտածում միայն իրեն քաշելու մասին, այլ նաև ուզում է, որ բարիքից որևէ մեկն էլ օգտվի։

Օրիանկի համար ասեմ, որ իմ զին թnշшկից օգտվողներից մեկը մինչև հիմա ինձ բարև չի տալիս, ինչա թե քարտը մեկ տարուց ավել չթողեցի մոտը․․․

Մարդկային տեսակ․․․» , — գրել է փորձագետ Կարեն Հովհաննիսյանը:

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս