Պոլսահայ բժիշկն ընդգրկվել է Էրդողանի կուսակցության գործադիր կոմիտեի կազմում

Պոլսահայ բժիշկն ընդգրկվել է Էրդողանի կուսակցության գործադիր կոմիտեի կազմում.

Մարտի 24-ին տեղի ունեցավ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) 7-րդ մեծ համագումարը: Հաղորդում է «Էրմենիհաբեր»-ը:

Համագումարի ժամանակ ներկայացվել է նաև կուսակցության կենտրոնական գործադիր կոմիտեի անդամների թարմացված ցանկը, որը 50 հոգուց ընդլայնվել է 75-ի: Կուսակցության ղեկավար կազմի նոր կազմում տեղ է գտել պոլսահայ գործիչ, մասնագիտությամբ բժիշկ Սևան Սըվաջըօղլուն:

Արմատներով արաբկիրցի (Մալաթիայի նահանգ) Սըվաջըօղլուն ծնվել է Ստամբուլում, սովորել Ստամբուլի համալսարանի Բժշկական ֆակուլտետում, մասնագիտացել օրթոպեդիկ վիրաբուժության ոլորտում:

Աշխատել է Ստամբուլի «Սուրբ փրկիչ» հայկական հիվանդանոցի ու «Աջըբադեմ» հիվանդանոցի օրթոպեդիայի ու տրшվմnտnլnգիшյի բաժանմունքներում:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս