Շուռնուխում կանգնեցվեց 30 մ բարձրությամբ հայկական եռագույնը . (տեսանյութ)

Շուռնուխում կանգնեցվեց 30 մ բարձրությամբ հայկական եռագույնը .

Այսօր Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղում հանդիսավորությամբ բարձրացվեց հայկական եռագույնը։ Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնում է, որ դրոշը կծածանվի 30մ բարձրության վրա։

«Հայաստանում ամենաբարձր դրոշը առաջինը տեղադրվեց Կապանում, երկրորդը կծածանվի Շուռնուխում»,- գրել է Առուշանյանը։

Նա շեշտում է՝ Շուռնուխից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա գտնվող թշ նամին միշտ պետք է զգա, որ հայ ժողովուրդը միասնական, համախմբված կերպով սահմանամերձ բնակավայրերի կողքին է։

«Հանուն հայկականության վերադարձի մենք շարունակելու ենք արարել, պայքարել հանուն մեր հողի, մեր մշակույթի, մեր արժեքների, մեր հավատքի»,- նշում է համայնքի ղեկավարը։

Բնակավայրում մշակութային միջոցառումներ են, հյուրասիրություն` ավանդական ուտելիքներով ներկայանում են խոշորացված համայնքի բոլոր բնակավայրերը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս