Իրաքի ՊՆ պատվիրակությանն են ներկայացվել ՀՀ ռազ մարդյունաբերական համալիրի արտադրանքները . (տեսանյութ)

Նախարար Հակոբ Արշակյանն ընդունել է Իրաքի Հանրապետության պաշտպանության նախարար Ջումաա Ինադ Սաադուն Խատտաբի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում մարտի 25-ին նախարար Հակոբ Արշակյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Իրաքի Հանրապետության պաշտպանության նախարար Ջումաա Ինադ Սաադուն Խատտաբի գլխավորած պատվիրակությանը։

Իրաքի պաշտպանության նախարարության պատվիրակությանն են ներկայացվել Հայաստանի ռազ մարդյունաբերական համալիրի առաջարկած մի շարք արտադրանքներ և լուծումներ: Ռազ մարդյունաբերական համալիրի ընկերությունները ցուցադրել են հայկական զին ատեսակների հնարավորությունները:

Նախարար Արշակյանն ողջունել է իրաքցի գործընկերոջը և նշել, որ այս այցը փաստում է երկու երկների միջև եղած գործընկերային և բարեկամական հարաբերությունները:

Արշակյանը պատրաստակամություն է հայտնել ակտիվացնել համագործակցությունը ռազ մարդյունաբերության և նախարարության իրավասություններին վերաբերվող այլ ոլորտներում։

Իրաքի Հանրապետության պաշտպանության նախարարը նշել է, որ պատվիրակության այցը Հայաստան երկու հիմնական նպատակ է հետшպնդпւմ. երկու բարեկամ երկրների միջև հարաբերությունների բարելավում ու զարգացում, ինչպես նաև ռազ մատեխնիկական ոլորտում համագործակցության զարգացում:

Հանդիպման ավարտին կողմերը փոխադարձ ցանկություն են հայտնել շարունակելու համագործակցությունը, Հակոբ Արշակյանը հատկապես կարևորել է հաջորդիվ կայանալիք Իրաքի ՊՆ աշխատանքային խմբի այցը Հայաստան:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս