Մի զին վոր էին բերել հիվանդանոց, գոռում էր՝ սիրու՜մ եմ։ Գրպանիցս գրիչ ու թուղթ հանեցի, վերցրեց ու գրեց՝ հենց պատ երազմն ավարտվի, գնալու եմ Շուշանիս մոտ

Մի զին վոր էին բերել հիվանդանոց, գոռում էր՝ սիրու՜մ եմ։ Գրպանիցս գրիչ ու թուղթ հանեցի, վերցրեց ու գրեց՝ հենց պատ երազմն ավարտվի, գնալու եմ Շուշանիս մոտ.

Տնտեսագետ Հելեն Հակոբյանը առավոտյան ձայների հետ արթնացավ, չնայած որոշել էր, որ կիրակի է, կարելի է երկար քնել:

Կարծես Մարտունիում շինարարություն է, այնինչ պատ երազմ էր: Ամուսնուն, որը բժիշկ է, ճանապարհեց հիվանդանոց, ինքը չորրորդ հարկից իջավ ապաստարան:

Երկար չմնաց ապաստարանում ու երբ արդեն անհոգ էր, որ հարևանները ապահով տեղում են, գնաց հիվանդանոց՝ օգնելու ինչով կկարողանար:

Հելեն Հակոբյանը հիշում է, որ մի անգամ իրենց մոտ միջին տարիքի մի զին վորական էին բերել, որը գոռում էր՝ սիրու՜մ եմ։

Հելենն էլ գլուխն էր շոյում ու կրկնում՝ ճի՛շտ ես անում: Զին վորականը խնդրում է իրեն թուղթ ու գրիչ տալ ու գրում՝ որ պատ երազմն ավարտվի, գնալու եմ Շուշանիս մոտ:

Հելենի հիշողություններում նման պատմությունները շատ են. մեկը մյուսից սիրուն զին վորներ, որ անհաղթ էին, անտրտունջ իրենց գործն անող բժիշկներ, որ մի վայրկյան ախ չքաշեցին, թե հոգնել են, փիփերթով ճաշ, որ իրական ճոխություն էր պատ երազմի ժամանակ ու բուռ ժողովուրդ, որ սպասում էր հաղթանակին:

Հայաստանի Հանրային Ռադիո

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս