Մոնիկա Գրիգորյանը կներկայացնի Հայաստանը «Միսս տիեզերք 2020» մրցույթում

2021 թվականին «Միսս տիեզերք 2020» մրցույթում Հայաստանը կներկայացնի «Միսս աշխարհ Արմենիա 2019» մրցույթի 1-ին վիցե-միսս Մոնիկա Գրիգորյանը:

22-ամյա Մոնիկան Վանաձորից է:

Միջազգային այս մրցույթում կա նաև լողազգեստով ցուցադրություն, մինչդեռ Հայաստանում անցկացվող «Միսս աշխարհ Արմենիա 2019» մրցույթի ժամանակ Մոնիկան հրաժարվել էր լողազգեստով ելույթ ունենալ, մասնակցել էր միայն «Միսս աշխարհ Արմենիային»՝ բաց թողնելով «Միսս տիեզերք Արմենիա»-ն:

Հիշեցնենք, որ «Միսս տիեզերք 2019» մրցույթում հաղթել է Հարավաֆրիկյան Հանրապետության ներկայացուցիչ Զոզիբինի Թունզին:

Նա բավականին սիրվեց հանդիսատեսի և ժյուրիի կողմից ընտանեկան բռնության դեմ իր ակտիվ պայքարի շնորհիվ:
Թագի համար եզրափակչում Զոզիբինի Թունզիի հետ պայքարում էին Մեքսիկայի ներկայացուցիչ Սոֆյա Արագոնը, Պուերտո Ռիկոյի ներկայացուցիչ Մեդիսոն Անդերսոնը:

Նշենք, որ Հայաստանի ներկայացուցիչ Դայանա Դավթյանը չհայտնվեց թոփ 20-յակում:

Լուսանկարները Մոնիկա Գրիգորյանի էջից:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս