«Ազնավուր» բարեգործական հիմնադրամը մեծ քանակությամբ հագուստ է տրամադրել ՀՀ-ում գտնվող Արցախցի տեղшհшնվшծ քաղաքացիներին

«Ազնավուր» բարեգործական հիմնադրամը մեծ քանակությամբ հագուստ (կանանց և տղամարդկանց) է տրամադրել
Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբին։

Օպերատիվ շտաբը տեղեկացնում է

Հագուստը բաժանվելու է Օպերատիվ շտաբի Արշակունյանց 73/2 հասցեում գտնվող պահեստից։

Բաշխումը սկսվելու է մարտի 29-ից՝ ամեն օր ժամը 10:00-ից -15:00-ն։

Միջոցառումից կարող են օգտվել միայն Արցախի վերшհuկnղnւթյnւնից դուրս մնացած բնակավայրերի՝ Հադրութ, Շահումյան, Քաշաթաղ, Շուշի և Մարտունի, Մարտակերտ, Ասկերան շրջանների բռ նшզшվթվшծ տարածքների՝ այս պահին Հայաստանի Հանրապետությունում գտնվող տեղшհшնվшծ քաղաքացիները։

Պահեստում ներկա են լինելու վերոնշյալ շրջանների ներկայացուցիչները. միջոցառման շահառու հանդիսացող բնակիչները անձնագրով (բերել նաև անձնագրի պատճենը) մոտենում են իրենց շրջանի պատասխանատուին, ովքեր ուղղորդելու են հագուստի ընտրության հարցում (ըստ ընտանիքի կազմի):

Ասկերանի և Մարտունու շրջանի բնակիչները մոտենում են Շուշիի շրջանի պատասխանատուին, իսկ Մարտակերտի շրջանի բնակիչները՝ Շահումյանի շրջանի պատասխանատուին։

Վերոնշյալ միջոցառման շրջանակում աջակցությունը տրամադրվելու է բացառապես տեղшհшնվшծ (փաստացի և ոչ փաստացի) բնակիչներին։ Ցուցակները առկա են շրջանների պատասխանատուների մոտ։

Բոլոր այն մարդիկ, ովքեր արդեն օգտվել են Հայաստանի Հանրապետության տարբեր վայրերում հիմնադրամի կողմից տրամադրված աջակցությունից՝ խնդրում ենք երկրորդ անգամ չներկայանալ։

Հորդորում ենք հայտարարության մասին տեղեկացնել ձեր ընկերներին, ծանոթներին, մտերիմներին՝ հնարավորություն ընձեռելով նրանց նույնպես օգտվելու։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս