Հայաստանի պատմական 7-րդ մայրաքաղաք Դվինը վերականգնվում է .աշխատանքները սկսվել են . (տեսանյութ)

Արարատի մարզի մայրաքաղաք Դվինի պատմաճարտարապետական կառույցների շարքում իր յուրահատուկ տեղն է զբաղեցնում կաթողիկոսական պալատից հարավ գտնվող Սուրբ Գրիգոր եկեղեցին։ Հուշարձանը մասնակի ավերված է։ Այն վաղ միջնադարյան եռանավ բազիլիկ կառույց է։ Հուշարձանից պահպանվել են արևմտյան, հարավային և հյուսիսային պատերը։ 1907 թվականին Խաչիկ վարդապետ Դադյանի գլխավորությամբ հուշարձանը մասնակիորոն պեղվել է, իսկ ավելի ուշ՝ 1937-1950 թվականների ընթացքում անց են կացվել կանոնավոր պեղումներ, որի արդյունքում Դվինի կենտրոնական թաղամասում հայտնաբերվել է Կաթողիկե մեծ եկեղեցին։

5-րդ դարի 70-ական թվականներին երբ Վաղարշապատից Դվին տեղափոխվեց կաթողիկուսությունը , տարածքում բազմաթիվ կոթողներ հիմնվեցին , որոնց վերականգնման ու թանգարանացման աշխատանքներն են ընթանում այսօր:

Դվինի կենտրոնական թաղամասում այսօր ամրակայվում և մասնակի վերականգնվում են Սուրբ Գրիգոր կաթողիկե եկեղեցին 5 և 7-րդ դարերի կաթողիկոսական առջին և եկրորդ պալատները:

«Սա 7-րդ դարի կաթողիկոսական պալատն է , որի հյուսիսային մասն արդեն ավարտված է , սյուները մասամբ տեղադրված են , մնացել է արևելյան հատվածի երկու սյունը , որոնք բարձրացվելու են մոտ 4 մետր բարձրությամբ և տեղադրվելու են խոյակներ:» , — ասում է ճարտարապետ Արմեն Հյուսիսյանը:

Եկեղեցին կառուցվել է հեթանոսական տաճարի տեղում։ 4-րդ դարի երկրորդ կեսին այն վերածվել է եռանավ բազիլիկ եկեղեցու։ Ժամանակագրական առումով եկեղեցին համապատասխանում է Քասախի, Երերույքի, Տեկորի բազիլիկներին։ 5-րդ դարի 70- ական թվականներին եկեղեցին երեք կողմերից համալրվել է արտաքին սյունասրահներով։ 7-րդ դարի պատմիչ Սեբեոսի վկայության համաձայն՝ 572 թվականին ապստամբության ժամանակ պարսիկները այրել և ավերել են եկեղեցին։

Սուրբ Գրիգոր տաճարը հայոց իշխան Սմբատ Բագրատունու և Ամենայն Հայոց կաթողիկոս Աբրահամ Ռշտունու գահակալության ժամանակ (608-628 թվականներ) վերակառուցվել է ՝ կրելով կառուցվածքային փոփոխություններ ՝ եռանավ բազիլիկ եկեղեցուց վերածվել է խաչաձև հատակագծով գմբեթավոր սրահի։ Եկեղեցին իր հատակագծով հիշեցնում է երկարաձիգ համաչափություն ունեցող դահլիճ։ Բեմին մետ գտնվող չորս հզոր մույթերն իրենց վրա են պահել գմբեթը։

Սուրբ Գրիգոր կաթողիկե եկեղեցին իր մեծության շնորհիվ համարվել է ժամանակի ինքնատիպ հոգևոր կառույցներց մեկը։ Այն ունեցել է 22․54 մ լայնություն և 44․ 07 մ երկարություն։ Այն ունեցել է շքեղ հարդարանք․ հատակը ծածկված է եղել գույնզգույն քարերի և ապակու մանր խորանարդիկներով, որի մի հատվածը Տիրամոր պատկերով։ Եկեղեցին ունեցել է կղմինդրածածկ։

485 թվականին Վահան Մամիկոնյանին պարսից արքունիքի կողմից մարզպան ճանաչելու կապակցությամբ Սուրբ Գրիգոր տաճարում տեղի է ունենում պատարագ։ Ներկաների մեծաթիվ բազմությունը ստիպված է լինում հետևել ծիսակատարությանը արտաքին սրահից և նրան հարակից հրապարակից։

Այս պահին ընթանում են աշխատանքները և շուտով Հայաստանի պատմական 7-րդ մայրաքաղաք Դվինը իր դռները կբացի բոլորի համար: Ավելի մանրամասն տեսանյութում .

Рейтинг
( 2 оценки, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս