Ժամանակն է, որ Ռուսաստանի հետ Հայաստանը կնքի նոր ռազ մաքաղաքական դաշինք․ Նաիրա Զոհրաբյան

Ժամանակն է, որ Ռուսաստանի հետ Հայաստանը կնքի նոր ռազ մաքաղաքական դաշինք։ Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ Նա անդրադարձավ Արցախի ԱԺ կողմից ռուսերենը պետական լեզու ընդունելու որոշմանը։

«Մենք պիտի հասկանանք ստեղծված իրավիճակի նրբությունը։ Ի վերջո հայերենը մնում է պետական լեզու։ Երկրորդ լեզուն դառնում է ռուսերենը։ Մենք պիտի հասկանանք, որ Արցախի 75 տոկոս կորստից հետո լինենք անկեղծ, այսօր Ռուսաստանը՝ որպես նաև Արցախի անվտ անգության երաշխավոր, իր անչափ մեծ դերակատարումն ունի։

Ավելին, ես ուզում եմ նաև հղում անել Գագիկ Ծառուկյանի վերջերս մի քանի անգամ արած դիտարկմանը, որ իսկապես ժամանակն է հաշվի առնելով այն բոլոր մար տահրավերները, որում այսօր գտնվում է մեր տարածաշրջանը և մասնակորապես Հայաստանը՝ թուլացած Սյունիքով, հանձնված Արցախով, մենք կարծում ենք, որ իսկապես ժամանակն է, որ Ռուսաստանի հետ կնքվի նոր ռազ մաքաղաքական դաշինք։ Եվ առաջիկայում այդ ռազ մաքաղաքական դաշինքի շատ ավելի դետալային մանրամանսությամբ ԲՀԿ-ն հանդես կգա»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս