Շուտով բենզալցակայաններին կտրամադրվեն տարաներ, որպեսզի քաղաքացիները ստուգեն բենզինի քանակը

Շուտով բենզալցակայաններին կտրամադրվեն տարաներ, որպեսզի քաղաքացիները ստուգեն բենզինի քանակը

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ուսումնասիրում է բենզալցակայաններում բենզինի գնի և Հայաստան ներմուծվող խմբաքանակների հետ կապված հարցերը:

Ինչպես տեղեկացնում էայսօր՝ մարտի 29-ին լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը:

«Բենզինի որակի հետ կապված միանգամից ասեմ, որ որևէ գործառույթ չենք իրականացնում, բայց տեսչական մարմնի մեր գործընկերների հետ հանդիպել ենք, և եթե լաբորատոր անալիզ իրականացնեն և տեսնեն, օրինակ, 92, 93 տեսակի բենզինը չի համապատասխանում իրականությանը, անբարեխիղճ մրցակցության դրույթները կսկսենք կիրառել»,- ասաց Գևորգյանը՝ հավելելով, որ շուտով բենզալցակայաններին կտրամադրվեն տարաներ, որպեսզի քաղաքացիները ստուգեն բենզինի քանակը, եթե ունեն կասկածներ:

ՏՄՊՊՀ նախագահը նկատեց, որ բենզինի գնի էական աճ է նկատվում համաշխարհային շուկայում:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս