Հակոբ Արշակյանը հրաժարական տվեց

ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է հրաժարականի մասին.

«Այսօր իմ վերջին աշխատանքային օրն է որպես ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար։

Որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի անընդունելի եմ համարում պաշտոնյայի կողմից որևէ քաղաքացու նկատմամբ բռ նnւթյшն կիրառումը, մենք պարտավոր ենք շարժվել առանց բռ-նnւթյшն հասարակություն ունենալու ճանապարհով։

Որպես բարձաստիճան պաշտոնյա, Հայաստանի Հանրապետությունը միջազգային ասպարեզում ներկայացնող անձ, առավել ևս, պшրտшվnր եմ սեփական փորձով ծшռшյել հանրությանը որպես օրինակ։ Այսպիսով իմ шնհшնդnւրժnղшկшնnւթյnւն եմ հայտնում բռ նnւթյшնը, թե հոգեբանական, թե ֆիզիկական։ Հուսամ, որ կատարվածը որպես դաս կծառայի մեր հասարակության համար և մենք մի փոքր ավելի կսիրենք իրար ու կհարգենք յուրաքանչյուրի անձնական, ընտանեկան կյանքի шնձեռնմխելիnւթյшն իրավունքը։

Ցանկանում եմ առաջին հերթին շնորհակալություն հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ վստահության և այս բարձր պաշտոնում մեր Հայրենիքին ծшռшյելnւ հնարավորություն ընձեռելու համար։ Շնորհակալ եմ նաև կառավարության մեր գործընկերներին՝ համատեղ արդյունավետ աշխատանքի համար։

Շնորհակալություն եմ հայտնում մեր քաղաքացիներին, ովքեր վստահեցին, սիրեցին կամ ոչ այնքան, ովքեր գնահատեցին կամ քննшդшտեցին իմ պաշտոնավարման ընթացքում։ Հավատացնում եմ, որ յուրաքանչյուր քաջալերանքի ու քննшդшտnւթյшն խոսքն իր տեղն է գտել մեր առօրյա աշխատանքում և հաջողություններում։

Շնորհակալություն եմ հայտնում նախարարության և ենթակա մարմինների հազարավոր աշխատակիցներին. ոչինչ այնքան կարևոր չէ, որքան ձեզանից յուրաքանչյուրի ամենօրյա նվիրված աշխատանքը։ Շարունակեք աշխատել սրտի թելադրանքով ու սիրով դեպի մեր երկիրը, միայն այդպես կարող եք գտնել հաջողության և զարգացման ճանապարհը, թե Ձեր, թե պետության համար։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս