Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը հնարավոր է տեղափոխվի Սևիլյա

Իսպանական «Սևիլյան» հետաքրքրված է Ժիրայր Շաղոյանի ծառայություններով, այդ մասին տեղեկանում ենք լրագրող Արարատ Մամբրեյանի տելեգրամյան ալիքից։ Հաղորդում է armsport.am-ը

Ըստ աղբյուրի, իսպանական «Սեւիլիան» հետաքրքրություն է ցուցաբերում Հայաստանի ազգային հավաքականի եւ Երևանի ԲԿՄԱ-ի կիսապաշտպան Ժիրայր Շաղոյանի նկատմամբ:

Անդալուսիական թիմը երկար ժամանակ սերտ կապի մեջ է եղել Հայաստանի ազգային հավաքականի իսպանացի մասնագետների հետ: Ըստ աղբյուրի՝ չի բացառվում, որ Շաղոյանի թեկնածությունն առաջարկել է Կապառոսի շտաբը:

Հնարավորություն կա, որ ամռանը Շաղոյանը կարող է մեկնել Սևիլյա: Աղբյուրը նշում է, որ «Սևիլյայի» մարզական տնօրեն Ռամոն Մոնչին սերտ կապի մեջ է Խոակին Կապառոսի հետ, ով մինչ Հայաստանի ազգային հավաքականին միանալը զբաղեցնում էր իսպանական ակումբի մարզական տնօրենի պաշտոնը, իսկ մինչ այդ երկու անգամ գլխավորել էր «Սևիլյան»:

Ապրիլի 10-ին Ժիրայր Շաղոյանը կդառնա 20 տարեկան: Նա իր նորամուտը նշեց Հայաստանի ազգային հավաքականում մարտի 28-ին ՝ Աշխարհի 2022 թվականի առաջնության ընտրական փուլի Իսլանդիայի դեմ խաղում: Նա նաև փոխարինման դուրս եկավ Ռումինիայի դեմ խաղում:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս