Սոլովյովը Սուրբ Զատիկը շնորհավորել է հայերենով

Ռուս հայտնի հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը Իստագրամյան իր էջում շնորհավորել է բոլոր հայերի Սուրբ Զատկի տոնի կապակցությամբ և հայերենով գրառում կատարել .

«Քրիստոս հարյավ ի մեռելոց», — գրել է Վլադիմիր Սոլովյովը:

Հիշեցնենք , որ այսօր Հայ առաքելական սուրբ եկեղեցին նշեց Հիսուս Քրիստոսի Հարության տոնը: Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կոչվում է նաև Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված:

Զատիկը Հայ առաքելական սուրբ եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է: Հիսուս Քրիստոսի խաչելությունից և մահից հետո` երեկոյան, բարեպաշտ մարդիկ նրա մարմինը իջեցրին խաչից և դրեցին վիմափոր գերեզմանի մեջ՝ փակելով մեծ քարով:

Երեք օր հետո` կիրակի առավոտյան, յուղաբեր կանայք` Մարիամ Մագդաղենացին, Հակոբի մայր Մարիամը և Սողոմեն, գնացին գեր եզման՝ անուշաբույր յուղերով օծելու Քրիստոսի մարմինը, սակայն զարմանքով տեսան, որ քարայրի մուտքի քարը հեռացված է, իսկ գեր եզմանը` թափուր: Մինչ նրանք տարակուսում էին, երևացին երկու հրեշտակ և ասացին. «Ինչո՞ւ եք ողջին մեռ ելների մեջ փնտրում: Այստեղ չէ, այլ Հարություն առավ» (Ղուկ. 24:5-6):

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս