Ես հաստատում եմ, Պուտինը և Քոչարյանը բավականին հաճախ են շփվում . Պեսկով

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անցյալ շաբաթ հեռախոսազրույց է ունեցել ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Ես հաստատում եմ։ Նրանք իսկապես խոսել են հեռախոսով։ Եվ դուք գիտեք, որ նրանք վաղուց լավ հարաբերություններ ունեն և բավականին հաճախ են շփվում»,– ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե Կրեմլը կարո՞ղ է հաստատել կամ հերքել տեղեկությունն այն մասին, որ Քոչարյանն անցյալ շաբաթ շփվել է Պուտինի հետ, երբ Մոսկվայում է գտնվել «Սիստեմա» ԲՖԿ-ի տնօրենների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով:

Քոչարյանը ընկերության տնօրենների խորհրդի անդամ է։

Հիշեցնենք , որ այսօր մամուլում տեղեկություն հրապարակվեց , որ ՀՀ եկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը , Վլադիմիր Պոզներին տված հարցազրույցից առաջ հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահի հետ:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս