Զելինսկին մեկնում է Թուրքիա , այցը տեղի կունենա Դոնբասում տիրող լարված իրավիճակի ֆոնին

Ապրիլի 10-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելինսկիի գլխավորած պատվիրակությունը մեկնելու է Թուրքիա։ Հաղորդում է «Էրմենիհաբեր»-ը:

Այս մասին հայտնում է թուրքական մամուլը, թեև ռուսական և ուկրաինական լրատվամիջոցներում առայժմ որևէ տեղեկություն չկա։

Թուրքական աղբյուրն ընդգծում է, որ Զելինսկիի այցի տեղի կունենա Դոնբասում տիրող լարված իրավիճակի ֆոնին, ինչից մեծապես անհանգստացած են թուրքական իշխանությունները։

Հիշեցնենք , որ Ուկրաինայի Գերագույն ռադայում օրեր առաջ Իլյա Կիվան հայտարարել Էր, որ երկիրը, ինչպես երբեք, մոտ Է Դոնբասում լայնամասշտաբ պատ երազմի:

«Գնահատելով նախագահ Զելենսկու՝ սահման չճանաչող իրավական կամայականության եւ իշխանությունը բռ նшտիրելnւ գործողության ներկայիս քաղաքականությունը՝ լիակատար վստահությամբ կարող եմ հայտարարել, որ մենք, ինչպես երբեք, մոտ ենք Դոնբասում լայնամասշտաբ պատ երազմի սկսվելուն, որը կընդգրկի ամբողջ Ուկրաինան, ինչը նշանակում Է մեր քաղաքացիների հազարավոր նոր մш հեր, եւ դրանք ինչքան շատ լինեն, այնքան լավ Է իշխանության համար»,-ապրիլի 5-ին Կիվան գրել Է իր Տելեգրամ ալիքում:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս