«Այս միջանցքը պետք է անցներ Ադրբեջանի տարածքով, մինչդեռ այժմ հատուկ շեշտվում է Հայաստանը . Ի՞նչը կարող էր պատճառ դառնալ»․ Իրանագետ Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ըստ իրանական լրատվամիջոցներից մեկի՝ Հնդկաստանն Իրանում իր դեսպանի շուրթերով հայտարարել է, որ իրանական Չաբահար նավահանգստի միջոցով ստեղծվելիք Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքում, որը պետք է կապի Եվրասիան և Սկանդինավիան Հնդկական օվկիանոսի հետ, պատրաստվում է ներառել Հայաստանը։

Որպեսզի պատկերացնեք, թե ինչի մասին է խոսքը, իրանական Չաբահար նավահանգիստն Իրանի այն բացառիկ տարածքն է, որի վրա չի տարածվում նույնիսկ ամերիկյան պшտժшմիջnցների մի մասը, քանի որ դրա միջոցով է իրականացվում նաև Աֆղանստանի սնուցումը, ինչը բխում է Վաշինգտոնի շահերից։

Իր հերթին Հնդկաստանը զգալի ներդրումներ է անում այդ նավահանգստում՝ նաև մրցակցությունից դուրս թողնելու համար Չաբահարից մոտ 70կմ հեռավորության վրա գտնվող թշ նшմшկшն Պակիստանի Գվադար նավահանգիստը և կտրելով Աֆղանստանն ու Կենտրոնական Ասիան Հնդկական օվկիանոսի հետ կապող պակիստանյան ուղին՝ տրասնպորտային առումով մեկnւuшցնելnւ Իսլամաբադին։

Եթե Հնդկաստանի դեսպանի խոսքերն իրանական լրատվամիջոցը ճիշտ է փոխանցել, ապա պաշտոնական Դելիի մոտեցումներում տեղի է ունեցել լրջագույն փոփոխություն։ Բանն այն է, որ վերոնշյալ միջանցքը պետք է անցներ Ադրբեջանի տարածքով, մինչդեռ այժմ հատուկ շեշտվում է Հայաստանը։

Ի՞նչը կարող էր պատճառ դառնալ նման կտրուկ շրջադարձի։ Ամենաակներև պատասխանը թաքնված է Ադրբեջան-Պակիստան հարաբերություններում, որոնք թուրքական «կնքահայրությամբ» հատկապես վերջին շրջանում ստացել են գրեթե դաշնակցային բնույթ, ուստի Հնդկաստանը կարծես առաջնորդվում է «իմ թշ նшմnւ բարեկամը, առնվազն իմ բարեկամը չէ» տրամաբանական սկզբունքով՝ փորձելով այս համատեքստում հայացքը սևեռել Հայաստանի ուղղությամբ։

Կից կարող եք տեսնել Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի այն քարտեզը, որտեղ դեռևս նշված է Ադրբեջանը»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս