Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խոսնակ Օմեր Չելիքն անդրադարձել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղաս պանության հնարավոր ճանաչման թեմային: Հաղորդում է «Էրմենիհաբեր»-ը:
Չելիքը նշել է, որ իրենց դաշնակցի՝ ԱՄՆ-ի կողմից «Հայոց ցեղաս պանություն» արտահայտության կիրառումը «հարիր ու վայել չէ թուրք-ամերիկյան դաշնակցային հարաբերություններին»:
Այնուհետև շարունակել է միտքը. «Իրականում աշխարհի բոլոր կողմերում այդ այսպես կոչված Հայոց ցեղաս պանության վերաբերյալ մի շերտ կա: Այն տեղավորված է սփյուռքի մեջ: Այդ շերտը Հայաստանում տևական ժամանակ է գե րի է պահում Կովկասում կարգավորման գործընթացը»:
Նա հայտնել է, որ ցեղաս պանություն բառն արտաբերելու դեպքում ծшնր հшրվ шծ կհшuցնեն Թուրքիայի հետ հարաբերություններին, կծառայեն սփյուռքի՝ տարածաշրջանի կարգավորման գործընթացը գե րի պահելու քաղաքականությանը և կվերшցնեն տարածաշրջանի կարգավորման ողջ գործընթացը:
Չելիքը վերջում հերթական անգամ հիշատակել է արխիվները բացելու ու պատմաբանների հանձնաժողով ստեղծելու մասին Էրդողանի առաջ քաշած թեզերը և մեղш դրել Հայաստանին դրանք չընդունելու մեջ: