«Վաղ թե ուշ մեր թուրք գործընկերները կհասկանան, որ Ռուսաստանի դիրքորոշումը ճիշտ և իրավացի է» .Պեսկով

Կրեմլի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Թուրքիան շատ կարևոր և ռազ մավարական գործընկեր է Ռուսաստանի համար: Նա ընդգծել է, որ Անկարան և Մոսկվան սերտորեն համագործակցում են գրեթե բոլոր տարածաշրջանային հարցերում։ Հաղորդում է «Էրմենիհաբեր»-ը:

«Թուրքերի հետ շարունակվում է ակտիվ փոխազդեցությունը Ադրբեջանում մոնիտորինգի կենտրոնի շրջանակներում, որը հսկում է հրա դադարի պահպանումը Ղարաբաղում և եռակողմ փաստաթղթով ձեռք բերված մյուս պայմանավորվածությունների կատարումը, ինչպես նաև շատ ակտիվ փոխգործակցություն է ընթանում Սիրիայում», — ասել է Պեսկովը։

Տարա ձայնությունների շարքում Կրեմլի խոսնակը նշել է, որ չեն ընդունում Թուրքիայի դիրքորոշումը Ղրիմի հարցում, միաժամանակ հավելել,- «Մենք շարունակում ենք համբերատար բացատրել մեր տեսակետը և վստահ ենք, որ վաղ թե ուշ մեր թուրք գործընկերները կհասկանան, որ Ռուսաստանի դիրքորոշումը ճիշտ և իրավացի է»։

«Չնայած բա րդ պահերին, որոնք եղել են Սիրիայում, Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներին մշտապես հաջողվել է փոխզիջում գտնել։ Մենք բարձր ենք գնահատում մեր գործընկերների՝ նույնիսկ դժ վարին իրավիճակներում փոխզիջումներ փնտրելու քաղաքական կամքը», — ասել է Կրեմլի խոսնակը։

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարում է, որ Ղրիմը չի ճանաչում որպես ռուսական տարածք:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս