Էրդողանի հր ահանգով թուրք-ադրբեջանական ֆիլմ է ստեղծվելու արցախյան պատ երազմի մասին

Մարտի 2-ին Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի վարչության ղեկավար Ֆահրեթթին Ալթունն ընդունել է Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քերիմովին: Հաղորդում է «Էրմենիհաբեր»-ը:

Հանդիպմանը կողմերը քննարկել են հաղորդակցության, լրատվամիջոցների, մշակույթի, կինեմատոգրաֆի բնագավառներին առնչվող մի շարք հարցեր:

Ալթունը հայտնել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հր ամանով Ադրբեջանի հետ համատեղ իրականացվելու են ֆիլմերի և հեռուստասերիալների նախագծեր, որոնք պիտի անդրադառնան արցախյան պատ երազմին, իսլամի կովկասյան բան ակին, Խոջալուի դեպքերին և պատմական մի շարք այլ իրադաձրությունների։

Պաշտոնական այցով Թուրքիայում գտնվող Քերիմովը նշել է, որ Ադրբեջանը Թուրքիայի աջակցությունը զգացել է ոչ միայն արցախյան պատ երազմի, այլև ողջ պատմության ընթացքում: Ըստ նրա՝ համատեղ արտադրվելիք վավերագրական և խաղարկային ֆիլմերը լինելու են Թուրքիայի ու Ադրբեջանի «բարեկամության ու եղբայրության խորհրդանիշները»:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս