ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիեւի հետ:
Երկու երկրների առաջնորդները քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի մասին `շեշտը դնելով տարածաշրջանում անվտшնգության և կայունության ապահովման գործնական խնդիրների լուծման վրա, որը լիովին պետք է համապատասխանի 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների տառին և ոգուն:
Հեռախոսազրույցի ժամանակ խոսվել է վերջերս Հայ — Ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջшդեպի մասին: Շեշտվել է , որ կարգավորումները պետք է իրականացվի բացառապես քաղաքական և դիվանագիտական մեթոդներով: Ռուսական կողմը հայտնել է , որ կշարունակի միջնորդական ջшնքերն ու խորհրդատվական աջակցությունը `ուղղված Ադրբեջանի և Հայաստանի միջև համաձայնության գալուն` պետական սահմանի սահմանազատման գործընթաց սկսելու վերաբերյալ:
Երկու երկրների առաջնորդները մտքեր են փոխանակել նաև երկկողմ օրակարգի կարևոր ասպեկտների վերաբերյալ: Իլհամ Ալիեւն իր անկեղծ երախտագիտությունն է հայտնել ռուսական պատվաստանյութերի շարունակական մատակարարումների համար: Փոխադարձ հետաքրքրություն է արտահայտվել բոլոր ոլորտներում փոխշահավետ համագործակցության խորացման հարցում: