Հայաստան կուղարկվեն 27 մարդատար վագոններ, որոնք կօգտագործվեն Հայաստանի և Վրաստանի միջև հաղորդակցության կազմակերպման նպատակով

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության ղեկավար կազմի հետ այցելել է Տվերի վագոնաշինական գործարան (ընդգրկված է «Տրանսմաշհոլդինգ» ԲԸ-ում)։

Գործարանի և «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության միջև կնքված պայմանագրի համաձայն ՝ Հայաստան է ուղարկվելու գործարանի արտադրության 61-4516 (առանց խցիկի) և 61-4517 (երկտեղանոց և չորստեղանոց խցիկներով) մոդելների 27 մարդատար վագոն, որոնք երկաթուղում կօգտագործվեն՝ Հայաստանի և Վրաստանի միջև միջազգային հաղորդակցության կազմակերպման նպատակով։

ՏԿԵ փոխնախարարը Հարավկովկասյան երկաթուղու ներկայացուցիչների հետ ծանոթացել է գործարանի արտադրական համալիրին, նոր մոդելի վագոններին, ինչպես նաև այցելել է գործարանի ուսումնական կենտրոն և մասնակցել վագոնի շրջանակի տեղադրման խորհրդանշական արարողությանը։

Նախատեսվում է, որ վագոնները Հայաստան կբերվեն 2021 թ․ ամռանը։

Նշենք, որ երկաթուղային և երկաթգծերով տրանսպորտի արտադրության ոլորտում «Տրանսմաշհոլդինգը» զբաղեցնում է առաջին հորիզոնականը Ռուսաստանի և ԱՊՀ տարածքում, և չորրորդը՝ միջազգային շուկայում։ Կազմակերպությունն առաջարկում է ապրանքների և ծառայությունների ամբողջական շրջանակ՝ սկսած նոր շարժակազմի նախագծումից և գործարկումից մինչև արդիականացում և երթևեկության կառավարման թվային համակարգեր։ Վերջինիս կազմում ընդգրկված Տվերի վագոնաշինական գործարանը Ռուսաստանի և ԱՊՀ տարածքում լոկոմոտիվ վագոնների արտադրության ոլորտում խոշոր ձեռնարկություն է։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս