Ի՞նչպես հայոց վերջին թագավության՝ Կիլիկիայի առյուծը հայտնվեց Վենետիկի Սան Մարկո հրապարակի սյան վրա . Բացառիկ մանրամասներ

Քչերը գիտեն, որ Վենետիկի Սան Մարկո հրապարակի սյան վրա կանգնած առյուծը, որը դարեր շարունակ խորհրդանշում է Վենետիկը, իրականում հայոց վերջին թագավության՝ Կիլիկիայի առյուծն է, որն ի պահ էր տրված Վենետիկին մեր արքայության կործանումից հետո:

Հայոց արքայական խորհրդանիշների ընդունման արարողությունը, որի համար դուքսը մեծ շքախմբով, նավակներով դուրս էր եկել ծով, հայ պատվիրակներին հանդիպելու համար, վերածվեց հետո աշխարհահռչակ վենետիկյան կարնավալի, որի իրական շարժառիթն արդեն վաղուց մոռացել են ե՝վ Վենետիկում, ե՝վ Հայաստանում:

Մնացել է միայն դուքսի ծիսական ելքը նավակով բաց ծով, որպես կարնավալի մեկնարկի նշան, եւ ոսկե մատանի ծովի մեջ գցելու ավանդույթը, իբրեւ հայոց թագի եւ խորհրդանիշների հետ փոխանակման պատասխան նվերը՝ ծովին, քանի որ Կիլիկիան այլեւս չկա…

Հիշեցնենք 1396 թվականին Կիլիկիայի արքա տիտղոսն անցավ նրա զարմիկին՝ Կիպրոսի թագավորին: Ներկայումս այն կրում են իտալական Սավոյան հարստության ներկայացուցիչները։ Չնայած թագավորությունն անկում ապրեց, Լեռնային Կիլիկիայում որոշ իշխաններ պահպանեցին իրենց ինքնուրույնությունը, սակայն 1515 թվականին Կիլիկիան վերջնականապես նվաճվեց օսմանյան թուրքերի կողմից։

Рейтинг
( 1 оценка, среднее 3 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս