Վազգեն Մանուկյանը կարծում է, որ արտահերթ ընտրությունները պետք է լինեն ոչ գործող իշխանության օրոք

Երևանի գլխավոր պողոտաներից մեկում՝ Բաղրամյան փողոցում հանրահավաքի ընթացքում «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը նշեց, որ համբերատար շարունակում են առաջ տանել պայ քարը՝ պահանջելով ՀՀ վարչապետի հրաժարականը:

«Հարգելի քաղաքացիներ, այս Հայրենիքը միայն մերը չէ, այն նաև ձերն է: Ուզում եք միանալ, միացեք, ուզում եք համագործակցել, ուրեմն համագործակցեք: Չեք ուզում համագործակցել, ուրեմն ստեղծեք ձեր կազմակերպությունները, որոշումներ ընդունեք: Որքան ցանցային լինի պայքարն, այնքան ավելի շուտ կհասնենք մեր նպատակին»,-ասաց Վազգեն Մանուկյանը:

Նա ընդգծեց, որ պետք է կազմակերպել ընտրություններ, որպեսզի ժողովուրդը կատարի ընտրություն, սակայն դա պետք է արվի ոչ գործող իշխանությունների օրոք: Մեկ անգամ ևս հիշեցրեց, որ իրենց ծրագիրը հետևյալն է՝ ՀՀ վարչապետը հեռանում է, ձևավորվում է ժամանակավոր կառավարություն, երկրում իրավիճակը կայունանում է, որից հետո անցկացվում են ընտրություններ:

«Այս անգամ պետք է կազմակերպենք մաքուր ընտրություն և այդ ժամանակ մեկդ մյուսիդ պետք է վերահսկի»,-ասաց Վազգեն Մանուկյանը:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս