Հնդկաստանը ծրագրում է Հնդկական օվկիանոսը Հայաստանի տարածքով կապել Եվրասիայի հետ . Իրանում Հնդկաստանի դեսպան

Հնդկաստանը ծրագրում է Հնդկական օվկիանոսը Հայաստանի տարածքով կապել Եվրասիայի հետ . Իրանում Հնդկաստանի դեսպան.

Հնդկաստանը ծրագրում է Հնդկական օվկիանոսը Եվրասիայի հետ կապել Հայաստանի տարածքով՝ ստեղծելով «Հյուսիս-Հարավ» միջանցքը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է իրանական «Khabaronline» լրատվամիջոցը, այս մասին նշել է Իրանում Հնդկաստանի դեսպան Հադդամ Ջարմենդրան:

«Մենք ծրագրում ենք միացնել Չաբահարի արևմտյան մասը և Հնդկական օվկիանոսը Եվրասիայի և Հելսինկիի հետ՝ Հայաստանի տարածքով՝ ստեղծելով «Հյուսիս-Հարավ» միջանցքը»,- նշել է դեսպանը:

Իրանում Հնդկաստանի դեսպանը հավելել է, որ Նյու Դելին ծրագրում է Չաբահարը դարձնել տարածաշրջանի ամենակարևոր նավահանգիստը:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս