ՀՅԴ բյուրոն հայտարարել է մի խումբ կուսակցականների շարքերից արտ աքսելու մասին

ՀՅԴ բյուրոն հայտարարել է մի խումբ կուսակցականների շարքերից արտ աքսելու մասին

Հայ հեղափոխական դաշնակցության բյուրոն հայտարարել է, թե Արևմտյան Ամերիկայում տագ նապային իրավիճակներ առաջացնելու և մի շարք հան ցանքների համար կուսակցության շարքերից արտ աքսել է կուսակցության Արևմտյան Ամերիկայի շրջանային անդամներ Ավետիք Իզմիրլյանին, Քարմեն Օհանյանին, Լևոն Կիրակոսյանին և Կարո Իսբենճյանին։

«Նրանք այլևս մաս չեն կազմում Դաշնակցության և չեն ներկայացնում կուսակցության որևէ մարմին»,- գրված է Դաշնակցության հաղորդագրությունում:

«Երկար տարիներ կուսակցական պատա սխանատու պաշտոններ զբաղեցրած խումբը, հիմնականում փառ ասիրությամբ տարված, իրենց համախոհներով և որոշ այլ մոլոր յալներով, ՀՅԴ կազմակերպչական կանոնների թյուր և կամայական մեկնաբանություններով խա խտել են իրենց դաշնակցականի երդումը՝ միշտ հավատարիմ մնալ Դաշնակցության ծրագրին, կանոնագրին և որոշումներին։

Այս խումբն ունեցել է խիստ հակակարգապահական ընթացք. ի շարս այլ հակականոնագրային քայլերի՝ ապօ րինաբար ժողով է գումարել, ընտրել մարմին, որը հանդես է գալիս «Հ.Յ.Դ. Արևմտյան Ամերիկայի կենտրոնական կոմիտե» անունով, բացի այդ՝ զա վթել է կուսակցության անշարժ և շարժական գույքը, դրամական հաշիվները, իր վերա հսկողության տակ է պահել «Ասպարեզ» պաշտոնաթերթը»,- նշված է հաղորդագրությունում:

Рейтинг
( 1 оценка, среднее 1 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս