Երևանում Հայտնաբերվել է ՄԹԱ 8 րդ դարի Հրաշալիք Ուրարտական Դամբ արան . Բացառիկ տեսանյութ

Երևանում Հայտնաբերվել է ՄԹԱ 8 րդ դարի Հրաշալիք Ուրարտական Դամբ արան.

Դամբ արանը թվագրվում է մ.թ.ա. 8-րդ դարին: Հայտնաբերված բիայնական դամբ արանը պեղվել է ՀՀ ԳԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի արշավախմբի կողմից` Էրեբունու թանգարանի աշխատակիցների օգնությամբ։

Դամբարանը կառուցված է եղել հին և մեծ դամբ արանադաշտում։ Ներկայումս դամբ արանի պատերը կրում են ժամանակին այնտեղ գործած արդյունաբերական ձեռնարկության թափոնների հետքերը․ գործարանից դեպի դամբ արան է ար տահոսել նավթի, բենզինի և յուղի խառնուրդ:

Դամբ արանն ուղղանկյունաձև կառույց է՝ հյուսիս-հարավ կողմնորոշմամբ։ Այն կառուցված է կարմիր, սև, մուգ դարչնագույն և շագանակագույն տուֆով: Ներքին չափերով կառույցի երկարությունը 3,46 մ է, լայնությունը՝ 1,97 մ, բարձրությունը` 2,15 մ։ Դամբ արանի մուտքը, որը գտնվում է կառույցի հյուսիսային կողմում, փակված է եղել հսկա սալաքարով, որն այժմ ցուցադրվում է դամբ արանի տարածքում։ Դամբ արանախցի հատակը շարված է տուֆե սալերով, որոնց տակ գտնվում են գա ղտնարաններ։ Դամբ արանա խուցն ունի հինգ որմնախորշ, որոնցից երեքը արևմտյան պատի մեջ են, մեկը՝ հարավային, մյուսն՝ արևելյան։

Ծածկը բաղկացած է եղել տուֆե հինգ երկայնական քարասալից, որոնք դրված են եղել կողք-կողքի` սրահի լայնքով մեկ (արևմուտքից արևելք ուղվածությամբ) և հենվել են պատերի շարվածքի վերին՝ հինգերորդ շարքի քարերի ձևավորած քիվի վրա:

Պեղումների արդյունքում արևմտյան պատի որմնախորշերում հայտնաբերվել են մեկական աճ յունասափոր՝ լցված մարդու, կենդանիների և թռչունների մանրացված ոսկ որներով։ Արևելյան որմնախորշում եղել է ցլի գլխի արձանիկներով մեծ կավանոթ և մի թաս, որի հատակին պահպանված էր նապաստակի պատկերով դրոշմ։ Դամբարանի հյուսիսարևելյան անկյունում գտնվել են մի քանի մեծ ու փոքր թասեր, սափոր ու ճրագ:

Ավելի մանրամասն տեսանյութում .

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս