«Երևանի 2800-ամյակի» անվան այգուց գnղшցել են նավակով տղայի բրոնզե արձանը

«Երևանի 2800-ամյակի» անվան այգուց գnղшցել են նավակով տղայի բրոնզե արձանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, նման ահազանգ ստացել են մարտի 14-ին և դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունից այլ մանրամասներ չհաղորդեցին:

Հիշեցնենք 2019 թ.ին վերակառուցումից հետո մայրաքաղաքում շահագործման հանձնվեց Երևանի 2800-ամյակի այգին: Հանգստի գոտու հանդիսավոր բացման արարողությանը մասնակցել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Վարդանյան ընտանիքի ներկայացուցիչները, որոնց ֆինանսավորմամբ էլ վերակառուցվել է այգին։

Հանգստի գոտու կառուցման համար ծախսվել է 5 մլն 300 հազար ԱՄՆ դոլար։

Այգում տնկվել է 70 բացառիկ ծառատեսակի 250 ծառ: Կանաչ տարածքը գրեթե կրկնապատկվել է: Հատվել են միայն ծեր և հիվանդ ծառերը, իսկ առողջ մի քանի ծառերն այգու կենտրոնական հատվածից, որտեղ այժմ շատրվաններն են, տեղափոխվել են և վերատնկվել այգու եզրային հատվածներում: Այգին ամբողջ տարին ապահովված է շուրջօրյա ոռոգմամբ: Տեղադրված է Հայաստանում աննախադեպ կաթիլային և ցնցուղային ինքնաշխատ ոռոգման ինքնավար համակարգ:

Տեղադրվել են 2800 շիթ ունեցող շատրվաններ, 7 տեսակի գրանիտե քարերով կառուցվել է հին հայկական գորգերի զարդանախշերով 5420 քմ սալահատակ:

Այգու կենտրոնական հատվածում տեղադրվել է վարդագույն կվարցիտից պատրաստված Երևանի քարտեզը՝ շրջապատված շատրվաններով: Կառուցվել է Երևանի քարտեզի տեսքով փորագիր հրապարակ՝ վերասլաց 45 ջրաշիթերով: Շատրվանային համալիրի 4 անկյուններում և կենտրոնում տեղադրվել է բրոնզաձույլ 5 ջրային արձան:

Այգու տարածքում տեղադրվել են ուրարտական թեմատիկայով ցլի և առյուծի բրոնզաձույլ արձաններ, 76 նստարան, ինքնատիպ ձևավորմամբ 62 աղբաման և 126 լուսասյուն:

Երևանի 2800-ամյակի այգին Երևան համայնքի սեփականությունն է, այգու տարածքում արգելվում է ձեռնարկատիրական որևէ գործունեություն:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս