Մեր երիտասարդ շախմատային տաղանդ Հայկ Մարտիրոսյանը համալրեց է ՀՀ հավաքականը

Մեր երիտասարդ շախմատային տաղանդ Հայկ Մարտիրոսյանը համալրեց է ՀՀ հավաքականը.

Հայաստանի շախմատի հավաքականի թափուր տեղի համար ընտրական մրցաշարում հաղթել է Հայկ Մարտիրոսյանը: Այսպիսով` Հայկը համալրել է տղամարդկանց հավաքականի կազմը: Հայկ Մարտիրոսյանը 6 հնարավորից վաստակեց 4,5 միավոր:

4 միավորով 2-րդ տեղն է գրավել Սամվել Տեր-Սահակյանը: Մանուել Պետրոսյանը 3,5 միավորով եզրափակել է մրցաշարային աղյուսակը:

Հավելենք, որ մրցաշարի կեսից առողջական խնդիրների պատճառով դադարեցրել էր մրցելույթները Արման Փաշիկյանը:

Հիշեցնենք , որ Հայկ Մարտիրոսյանը օրեր առաջ դարձել էր շախմատի համաշխարհային ուսանողական առաջնության հաղթող: Այդ մրցաշարն անցկացվում էր առաջին անգամ։ Տղամարդկանց պայքարում Հայկ Մարտիրոսյանը առաջին տեղն էր գրավել 5.5 միավորով: Մրցաշարին մասնակցել էին 84 երկրների 960 շախմատիստներ:

Կանանց պայքարում Աննա Սարգսյանը նույնպես դարձել էր շախմատի համաշխարհային ուսանողական առաջնության հաղթող:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս