Հայաստանն ու Արցախն ունեն օրինական տարածքային պահանջներ Թուրքիայից եւ Ադրբեջանից .Այսօրվա Ադրբեջանը Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդը չէ . «ՀՀ»

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է.«Այսօր ակտիվորեն շրջանառվում է Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ սահմանազատման ու սահմանագծման աշխատանքներ իրականացնելու հարցը:

Ադրբեջանը փորձում է գծել հայ-ադրբեջանական սահմանը՝ հիմնված խորհրդային շրջանի վարչատարածքային բաժանման հիման վրա։ Թե ինչ հետեւանքներ կարող է ունենալ փոխադարձ սահմանների ճանաչումը եւ կարող է արդյոք մուսավաթական Ադրբեջանի իրավահաջորդը հանդիսացող այսօրվա Ադրբեջանը օրակարգ մտցնել երկու երկրների միջեւ խորհրդային վարչատարածքային բաժանման քարտեզները.

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը զրուցել է «Արցախ» գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Ավետիք Հարությունյանի հետ։

Վերջինիս խոսքով, առկա են բազմաթիվ քարտեզներ, որոնք ապացուցում են, որ ինքնիշխան Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ որեւէ այլ պետություն, այդ թվում՝ Ադրբեջանը, չեն կարող տարածքային պահանջներ ունենալ. ընդսմին, Հայաստանն ու Արցախն ունեն օրինական տարածքային պահանջներ Թուրքիայի եւ Ադրբեջանի նկատմամբ:

«Ադրբեջանի Հանրապետության պետական անկախության վերականգնման մասին» 1991 թ. հոկտեմբերի 18-ի սահմանադրական ակտի 2-րդ հոդվածում նշված է, որ «Ադրբեջանի Հանրապետությունը հանդիսանում է 1918 թ. մայիսի 28-ից 1920 թ. ապրիլի 28-ը գոյություն ունեցած Ադրբեջանի Հանրապետության իրավահաջորդը»: «Եթե ներկայիս Ադրբեջանը չի հանդիսանում Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդը, ավելին՝ հրաժարվել է դրանից, ապա ինչպե՞ս կարող է հավակնել Հայաստանի տարածքներին: Այստեղից էլ հետեւություն, որ գոյություն չունեցող եւ դրա իրավահաջորդը չհանդիսացող պետական կազմավորման հետ չի կարող լինել բանակցություն, որեւէ այլ գործընթաց, առավել եւս՝ սահմանազատում»,- նշում է զրուցակիցս»:

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: