Մոսկվայի կենտրոնում գտնվող երկնաքերներից մեկի տանիքից ծուխ է բարձրանում: Այս մասին տեղեկացնում են ռուսական լրատվամիջոցները:
Մոսկվայի քաղաքային բիզնես կենտրոնի «Մոսկվա Սիթի» տարածքում գտնվող երկնաքերներից մեկի տանիքից ծուխ է բարձրացել:» ,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նշենք , որ 2014 թվականին Մոսկվա Սիթիում ներդրումների ընդհանուր ծավալը կազմել է մոտ 12 մլրդ դոլար։ 2016 թվականի տվյալներով Մոսկվա Սիթիում կառուցված է նախատեսված 23 շինություններից 20-ը։ Եվս յոթը գտնվում են կառուցման փուլում, իսկ չորսը՝ նախագծման։