Հայաստանում կառուցվում է առաջին ԱԹՍ-ների օդանավակայանը

ՀՀ-ում ԱԹՍ-ների առաջին օդանավակայանի կառուցման համար դրամահավաք է սկսվել։ Օդանավակայանը կրելու է ՀՀ-ում ՏՏ ոլորտի զարգացման մեջ մեծ ավանդ ներդրած, երկար տարիներ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) ղեկավարած Կարեն Վարդանյանի անունը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Startup Armenia Foundation-ի գլխավոր գործադիր տնօրեն Արսեն Հարությունյանը։

Այս պահի դրությամբ ավելի քան 30,000 դոլար է հավաքվել՝ անհրաժեշտ 110,000 ԱՄՆ դոլարից։

Լոռու մարզի Լեռնապատ գյուղում այժմ կառուցվում է ԱԹՍ-ների թռիչքուղի, որը համատեղ ջանքերի շնորհիվ կարող է վերածվել ԱԹՍ-ների լիարժեք օդանավակայանի։ Շինարարության և ենթակառուցվածքների համար հարկավոր են ֆինանսական ներդրումներ։

«Կարեն Վարդանյանը միշտ մի քանի քայլ առաջ էր մտածում ու էն, ինչին փորձում ենք միասին հասնել, ինքը արդեն մտածել և ծրագրել էր։ Հիշողության լավագույն պահպանման ձևը, կիսատ թողած ծրագրերի իրականացումն է, լիարժեքությունը՝ շնորհակալությունը։ Եկեք միասին կառուցենք առաջին դռոնների օդանավակայանը, որը հավանաբար վաղը շատ բան կփոխի»,-ասված է Արսեն Հարությունյանի գրառման մեջ։

Դրամահավաքը կազմակերպել են Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (UATE), Կարեն Վարդանյանի անվան կրթական հիմնադրամը և Startup Armenia հիմնադրամը։

Հայաստանի առաջին ԱԹՍ-օդանավակայանը՝ բացառիկ ճախրանքների խաչմերուկ

Հայաստանի Հանրային Ռադիո

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս