Եվս 10 տնտեսվարող ստացել է «օրինապահ հարկ վճարողի» հավաստագիր․ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է հարկ վճարողներին շնորհել «օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը հաստատող հավաստագրեր: Պահպանելով անվտանգության կանոնները` ևս 10 տնտեսվարողի հավաստագիր ուղարկվել է փոստային կապով:

2020 թ. տարեսկզբից հավաստագրի ստացման դիմում է ներկայացրել 194 տնտեսվարող: 105 հարկ վճարողի դիմում բավարարվել է, 73 դիմում՝ մերժվել, ևս 16 դիմում ուսումնասիրության փուլում է:
Հիշեցնենք, որ օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ստացած տնտեսվարող սուբյեկտների ցանկերը հրապարակված են հարկային մարմնի պաշտոնական կայքում՝ «Հարկային տեղեկատվություն» բաժնի «Տեղեկատվություն հարկ վճարողների վերաբերյալ» ենթաբաժնի «Օրինապահ հարկ վճարողներ» հատվածում:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս