Արցախցի կինոռեժիսորի «Ապրելու ցանկություն» ֆիլմը Կաննի կինոփառատոնում հաղթող ճանաչվեց

Արցախցի երիտասարդ կինոռեժիսոր Մարիամ Ավետիսյանի «Ապրելու ցանկություն» ֆիլմը Կաննի կինոփառատոնում հաղթող է ճանաչվել «Բնիկ մարդկանց մասին լավագույն ֆիլմ» անվանակարգում: Իսկ Մարիամ Ավետիսյանը ճանաչվել է լավագույն լիամետրաժ վավերագրական ֆիլմի ռեժիսոր:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Մ. Ավետիսյանը նշեց, որ ֆիլմը ցույց է տալիս հետպшտերшզմյшն կյանքն Արցախում, պшտերшզմի թողած հետևшնքներն այստեղ բնակվող մարդկանց վրա:

«Ֆիլմի գաղափարն առաջացել է պшտերшզմի օրերին: Անընդհատ մտածում էի՝ ինչ կարող եմ անել հայրենիքիս օգնելու, Արցախը աշխարհին ճանաչելի դարձնելու, ինչ-որ բան փոխելու համար: Եվ որոշեցի պшտերшզմի ավարտից հետո ֆիլմ նկարել Արցախի, արցախցիների մասին:

Ֆիլմի անվան շուրջ շատ եմ մտածել։ Եվ երկար քննարկումներից հետո մայրիկիս հետ ընտրեցինք «Ապրելու ցանկություն»֊ը, քանի որ այն բնորոշ է բոլորիս, արցախցիները ցանկանում են ապրել իրենց հայրենիքում: Սփյուռքից դրական արձագանքներ ենք ստացել, շատ աջակիցներ ունենք տարբեր երկրներից ՝ լրագրողներ, ռեժիսորներ, հայտնի մարդիկ, ինչպիսին, օրինակ, Սերժ Թանկյանն է:

Ֆիլմը ներկայացվել է տարբեր փառատոնների՝ Տորոնտոյում, Ավստրիայում, ԱՄՆ-ում, Հայաստանում, Ռուսաստանում և ունեցել հաջողություններ», — ասաց Մ. Ավետիսյանը: Մեր զրուցակցի խոսքով՝ այս հաղթանակն անսպասելի էր, բայց շատ ոգևորիչ։ Նման ձեռքբերումներն օգնում և հավատ են տալիս, որպեսզի շարժվենք առաջ և փորձենք անել ավելին։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս