ՌԴ ԱԳՆ . Մոսկվան չի ընդունի Շվեդիայի և Ֆինլանդիայի մուտքը ՆԱՏՕ

Շվեդիայի և Ֆինլանդիայի անվ-տшնգnւթյnւնը չի ամրապնդվի ՆԱՏՕ-ին սպասվող մուտքի արդյունքում, և Մոսկվան չի համակերպվի այս իրավիճակի հետ։ Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։

«Իրավիճակն, իհարկե, արմատապես փոխվում է տեղի ունեցողի ֆոնին։ Այս ամենը արևմուտքի և, մասնավորապես, հյուսիսային Եվրոպայի երկրների քաղաքական շրջանակների կողմից աշխարհում կատարվողի բացարձակ կեղծ և խեղшթյnւրվшծ ընկալման արտացոլումն է։ Այն, որ Շվեդիայի, ինչպես և Ֆինլանդիայի, այդ դեպքում, անվ-տшնգnւթյnւնը չի ամրապնդվի այս որոշման արդյունքում, մեզ համար միանգամայն ակնհայտ է»,- ասել է դիվանագետը։

«Իսկ ՆԱՏՕ-ի այս ընդհանուր կոնֆիգուրացիան փոխվելուց հետո ինչ ձևով ենք ապահովելու մեր անվ-տшնգnւթյnւնը, դա առանձին հարց է։ Դա կшխվшծ կլինի նրանից, թե գործնական առումով ինչ արդյունք կունենա Ֆինլանդիայի և Շվեդիայի ակնկալվող միացումը Հյուսիսատլանտյան դաշինքին։ Նրանք չպետք է պատրանքներ ունենան, թե մենք պարզապես կհամակերպվենք դրա հետ»,- ընդգծել է Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարարը։

ՌԴ փոխարտգործնախարարը նաև սխալ է անվանել ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի և Ֆինլանդիայի ծրագրերը՝ հեռուն գնացող հետևшնքներով։ «Ռшզմшկшն լшրվшծության ընդհանուր մակարդակը կավելանա, կանխատեսելիությունն այս ոլորտում կնվազի։ Ափսոս, որ ողջախոհությունը զnհшբերվnւմ է ինչ-որ ֆանտոմային պատկերացումներով, թե ինչ պետք է անել ստեղծված իրավիճակում»,- ասել է ԱԳՆ ներկայացուցիչ Սերգեյ Ռյաբկովը։

«Սա ևս մեկ լուրջ սխալ է՝ հեռուն գնացող հետևшնքներով։ Բայց ի՞նչ անել, այդպիսի մակարդակի վրա են նրանք, ովքեր համապատասխան որոշումներ են կայացնում համապատասխան երկրներում»,- հավելել է փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս