Շեյխ Մոհամեդ բին Զայեդ Ալ Նահյանին հաջորդում է իր եղբորը՝ շեյխ Խալիֆա բին Զայեդ Ալ Նահյանին, ով երեկ մшհшցավ 73 տարեկան հասակում:
Շեյխ Մոհամեդը ամուսնացած է Նորին Մեծություն Շեյխա Սալամա բինթ Համդան Ալ Նահյանի հետ և ունի չորս որդի և հինգ դուստր:
Շեյխ Մոհամեդ բին Զայեդ Ալ Նահյանին ծնվել է 1961 թվականի մարտի 11-ին։ Նա Արաբական Միացյալ Էմիրությունների առաջին նախագահի և Աբու Դաբիի կառավարչի՝ Զայիդ բին Սուլթան ալ-Նահյանի և նրա երրորդ կնոջ՝ Ֆաթիմա բինթ Մուբարաք Ալ-Քեթբիի երրորդ որդին է։ Մուհամմադի եղբայրներն են Խալիֆան (ԱՄԷ արդեն նախկին նախագահ), Սուլտանը, Համդանը, Հազան, Սայիդը, Իսան, Նահյանը, Սայիֆը, Թահնունը, Մանսուրը, Ֆալահը, Դիաբը, Օմարը և Խալիդը (նաև երկու հանգուցյալ եղբայրներ՝ Նասեր և Ահմեդ)։Մոհամեդն ունի նաև մի քանի քույրեր։
Նա կրթություն է ստացել իր հայրենի Ալ Այն քաղաքում և Աբու Դաբիում, որից հետո սովորել է Սանդհերսթի թագավորական ռազմական ակադեմիայում։ Ակադեմիան ավարտել է 1979 թվականին։
Հոր մшհից հետո Մուհամմադ բին Զայիդը 2004 թվականի նոյեմբերին դարձել է Աբու Դաբիի թագաժառանգ արքայազն։ 2004 թվականի դեկտեմբերից նա նաև Աբու Դաբիի գործադիր խորհրդի նախագահն է, որը պատասխանատու է էմիրություններում Աբու Դաբիի պլանավորման և քաղաքաշինական աշխատանքների համար։
2010 թվականի նոյեմբերին Մուհամմադ բին Զայիդը և ԱՄԷ-ի արտաքին գործերի նախարար Աբդուլա բին Զայիդ ալ-Նահյանն ԱՄԷ կատարած իրենց երկրորդ պետական այցի ժամանակ ողջունել են Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիզաբեթ II-ին և Էդինբուրգի դուքս արքայազն Ֆիլիպին։ Նա նաև ուղեկցել է թագուհուն և դուքսին այցի սկզբում Շեյխ Զաիդի մեծ մզկիթում կատարած էքսկուրսիայի ժամանակ։
Աբու Դաբիի գահաժառանգ արքայազնը 2016 թվականին այցելել է Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին, իսկ 2019 թվականի փետրվարին Հռոմի պապին ողջունել է ԱՄԷ-ում՝ նշելով առաջին պապական այցը Արաբական թերակղզի։ Ֆրանցիսկոս Պապի այցը համընկել է «Մարդկային եղբայրության գլոբալ կոնֆերանս» խորագրով համաժողովի անցկացման հետ, որը կազմակերպվել էր Մուհամմադ բին Զայիդի հովանավորությամբ։
Մուհամմադ բին Զաիդը կանանց իրավունքների և հնարավորությունների ընդլայնման ջատագով է և, հետևաբար, աջակցում է նրանց աճող ներկայությունը մի շարք ոլորտներում, որտեղ տղամարդիկ ավանդաբար գերակշռում են։ 2019 թվականի ապրիլին նա ողջունել է արաբ կանանց համար ռազմա-խաղաղապահական ծրագրի կին սպաների պատվիրակությանը, որոնք վերապատրաստում են անցնում Աբու Դաբիում՝ մասնակցելու ՄԱԿ-ի խաղաղության պահպանման գլոբալ գործողություններին։ Նա կարևորել է կին սպաների դերը խաղաղության և անվտանգության պահպանման գործողություններում։
Նշենք , որ 2019 թվականին Շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանը Էմիրություններում ընդունել էր ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանին:
Ջերմ ու անմիջական հանդիպման ընթացքում նախագահ Արմեն Սարգսյանը և թագաժառանգ Շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանը քննարկել էին հայ-էմիրաթական հարաբերությունների ողջ սպեկտորը, առևտրատնտեսական փոխգործակցության ներկայիս տեմպերը խթանելու գործում կարևորել միջկառավարական հանձնաժողովի աշխատանքը, որը, նրանց համոզմամբ, նպաստավոր հարթակ էմիմյանց շուկաների ուսումնասիրման, տարբեր ոլորտներում շահավետ ներդրումների իրականացման, ինչպես նաև երկու երկրների տնտեսության մեջ տեղի ունեցող բարեփոխումների ու նորարարությունների
ընթացքին հետևելու համար: