Թուրքիայում գնաճը շարունակում են արագ աճել՝ այսպիսով հուլիս ամսին հասնելով վերջին ավելի քան երկու տասնամյակների ընթացքում առավելագույն մակարադակին՝ 78,62 տոկոսի: Այս մասին տեղեկացնում է Թուրքիայի Ազգային վիճակագրական ինստիտուտը՝ հավելելով, որ մասնավորապե կտրուկ աճել են, տրանսպորտի և առաջին անհրաժեշտության պարենային ապրանքների գները։
Սակայն ընդդիմությունը պնդում է, որ իշխանությունները կեղծում են վիճակագրությունը , տնտեսության վիճակը երկրում շատ ավելի անմխիթար է։
Ընդդիմադիր առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն վիճակագրական պետական գերատեսչությանը մեղադրել է «ստերի» մեջ և խորհուրդ տվել «դադարեցնել այդ հանց-ագործություններն՝ ի շահ նախագահ Էրդողանի»։
Գնաճի ուսումնասիրությամբ զբաղվող Enag կազմակերպության տվյալներով՝ Թուրքիայում միայն վերջին մեկ տարվա ընթացքում կյանքը թանկացել է 175,55 տոկոսով։