Հունաստանը նամակ է ներկայացրել ԱՄՆ-ին՝ միանալու Ֆ-35 անտեսանելի կոր-ծանիչների ծրագրին և հզոր լոբբինգ է սկսել Վաշինգտոնում այդ հայտի համար՝ միաժամանակ կոչ անելով պաշտոնյաներին ընդդիմանալ Թուրքիայի կողմից Ֆ-16-ների գնմանը:
Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոլաոս Պանայոտոպուլոսը, ով այս շաբաթ պաշտոնական այցով գտնվում է Միացյալ Նահանգներում, ասել է, որ իր երկրի հնարավոր մուտքը Ֆ-35 ծրագրին քննարկվել է երկուշաբթի օրը ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի հետ , ինչպես նաև ծրագրի գործադիր տնօրեն Շոն Բերկի հետ։
«Մենք հարցում ենք ուղարկել, և մենք պետք է որոշ ժամանակ սպասենք, դա ընթացակարգն է նամակի ընդունման համար: Սակայն այն ամենը, ինչ պետք է արվի ընթացակարգային մակարդակով այս ծրագրին արագ մուտք գործելու համար, արդեն արվել է», — ասել է Պանայոտոպուլոսը:
Հունաստանի պաշտպանության նախարարը ասել է, որ չորեքշաբթի օրը կայցելի Տեխասում Ֆ-35 ընկերության արտադրություն:
Իր ԱՄՆ այցի ընթացքում Հունաստանի պաշտպանության նախարարը նաև լոբբինգ է իրականացրել ընդդեմ Թուրքիային Ֆ-16-ների հնարավոր վաճառքին , նաև հանդիպել ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, դեմոկրատ կոնգրեսական Բոբ Մենենդեսի հետ: Մենենդեսը առանցքային դեր է խաղացել Թուրքիային Ֆ-35 ծրագրից հեռացնելու գործում և կտրականապես դեմ է նոր ինքնաթիռների վաճառքին։