Իսկ դուք գիտե՞ք , որ այս Մեծ Հայի շնորհիվ Գագարինը հայտնվեց տիեզերքում . Բացառիկ Փաստեր

Ինչու է Գագարինի առաջին թռիչքը կապված հայտնի հայի հետ.

Խորհրդային ռադիոլոկացիոն սարքավորումների, բալիստիկական հրթ-իռների, ատոմային էլեկտրակայանների, սառցահատների ու սուզանավերի, առաջին օդերևութաբանական արբանյակների ստեղծումն ու Գագարինի առաջին թռիչքը` այս և շատ այլ բաներ սերտորեն կապված են Անդրանիկ Իոսիֆյանի գիտական գործունեության հետ։

Մինչև 1930 թվականը որևէ բան չէր հուշում, որ տղան համաշխարհային անուն ունեցող գիտնական է դառնալու։ Թեև այդ ժամանակ արդեն հասցրել էր մեկ հայտնագործություն անել` էլեկտրական պտուտակային հր-անոթը ստեղծել, որը գրավեց Մոսկվայի ուշադրությունը։ Կարմիր բան-ակի տեխնիկական շտաբից Իոսիֆյանին հրավիրեցին ու աշխատանք առաջարկեցին Համամիութենական էլեկտրատեխնիկական ինստիտուտում, որտեղ նա ավելի քան 10 տարի աշխատեց։

Երեսուն տարեկում Իոսիֆյանն արդեն համաշխարհային անուն էր ձեռք բերել։ Վերջնականապես նրա փառքն ամրապնդվեց «Իոսիֆյանի ուղղաթիռը» ստեղծելուց հետո։ Այդ ուղղաթիռն էլեկտրական շարժիչով էր աշխատում, իսկ 30-ականների սկզբին անգամ կերոսինով աշխատող ուղղաթիռներն էին նորություն։

Փորձարկումները արվեցին 1941 թվականին, ուղղաթիռը չտեսնված ուղղահայաց վերելք կատարեց ու թռավ հրապարակի վրայով։
Պատ-երազմն երկու ամիս է, ինչ սկսվել էր, երբ Ստալինի հրամանով Իոսիֆյանին նշանակեցին հատուկ գիտաարտադրողական միավորման տնօրեն։

Պատ-երազմից հետո այդ գաղտնի գործարանի հիմքի վրա ստեղծվեց էլեկտրամեխանիկայի խոշորագույն գիտահետազոտական ինստիտուտը` երեք տասնամյակ այն ղեկավարում էր Անդրանկիկ Իոսիֆյանը։

Մեկ տարի անցավ, Իոսիֆյանը Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչում ստացավ։

Ինչպես նշված էր պարգևատրման մասին հրամանում, կոչումը նրան տրվեց «հրթ-իռային տեխնիկայի օրինակելի նմուշների ստեղծման գործում մեծ վաստակի ու մարդու` դեպի տիեզերք հաջող թռիչքին նպաստելու համար»։ Դա, բնականաբար, Գագարինի առաջին թռիչքն էր։

Լինելով Հայաստանի գիտությունների ակադեմիայի փոխնախագահ` ակադեմիկոս Իոսիֆյանը ինչով կարողանում էր օգնում էր հանրապետությունում գիտության ու տեխնիկայի, Հայաստանի էլեկտրատեխնիկական ու էլեկտրոնային արդյունաբերության կայացմանն ու զարգացմանը։ Լենինի չորս շքանշան, երկու Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան, Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան, Սոցիալիստական աշխատանքի հերոսի աստղ, Լենինի ու Պետական մրցանակ… սրանք դեռ բոլոր պարգևները չեն, որոնք կյանքի օրոք ստացել է Անդրանիկ Իոսիֆյանը։

Սերգեյ Լևի Էջից

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս