Շվեդիայի վարչապետ Մագդալենա Անդերսոնը՝ ի պատասխան թուրքական պնդումների, թե Շվեդիան ֆինանսավորում է ահաբեկչական կազմակերպություններին հայտարարել է , որ իրենք չեն ֆինանսավորում կամ զինում ահաբեկչական կազմակերպություններին և դա կեղծիք է:
«Իհարկե, մենք ոչ մի գումար կամ զենք չենք ուղարկում ահաբեկչական կազմակերպություններին»,- ասել է Անդերսոնը։
Նշեք , որ Շվեդիայի և Ֆինլանդիայի ներկայացուցիչներն այսօր Անկարայում հանդիպել են թուրք պաշտոնյաների հետ՝ քննարկելու երկու հյուսիսային երկրների՝ ՆԱՏՕ-ին միանալու հայտերը: Նրանք ՆԱՏՕ-ի բոլոր 30 անդամների աջակցության կարիքն ունեն, սակայն Թուրքիան մինչ այժմ դեմ է արտահայտվել այդ առաջարկներին:
Հիշեցնենք ՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի և Ֆինլանդիայի ջանքերը, Ռուսաստանի шգրեuիվ քաղաքականությունից հետո , բшխվեցին Թուրքիայի խnչընդnտին։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իրենք լավ չեն նայում այդ երկրների՝ ՆԱՏՕ-ին անդամակցելուն՝ PKK-ին աջակցելու հիմքով։