Ուկրաինայի իշխանությունները նախագահի հնարավոր uպшնnւթյшն դեպքում մի քանի տարբերակներ են կազմել։ Այս մասին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է Դավոսում, որն անցկացվել է տեսակոնֆերանսի միջոցով։
«Մեր օրենսդրությամբ պետությունը կառավարող կա, մենք նախապատրաստվել ենք, բաժանվել՝ ես, վարչապետն ու խորհրդարանի ղեկավարը։ Մենք ունենք խորհրդարանական-նախագահական հանրապետություն: Մենք հասկանում էինք, որ եթե կորուստ լինի, պատրաստ կլինենք այս գործընթացին։ Մենք նախարարների կաբինետը բաժանեցինք երկու մասի, որպեսզի երկիրը պաշտպանված լինի նույնիսկ նման արդյունքների դեպքում»,-ասել է Զելենսկին:
Ուկրաինայի նախագահը չի ասել, թե ինչ կանեն իշխանությունները իր uպшնnւթյшն դեպքում, սակայն նշել է, որ նման վ-տшնգ կա։