Հայաստանն ու Հունաստանը նախագծում են համագործակցության նոր ուղենիշներ

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանը և Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էվանգելոս Տուրնակիսը կարևորել են երկու կողմերի հետաքրքրվածությունն ընդլայնելու համագործակցության շրջանակները բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում:

Կողմերը, մասնավորապես, քննարկել են Հայաստանի և Հունաստանի տեխնոլոգիական ընկերությունների համատեղ հարթակներ ստեղծելու, թվայնացման ոլորտում համապատասխան մասնագետների միջև համագործակցության և փորձի փոխանակման հնարավորություններն ընդլայնելու և մի շարք այլ հարցեր:

ՀՀ ԲՏԱ նախարարի պաշտոնակատարի և ՀՀ-ում Հունաստանի դեսպանի հանդիպման ժամանակ անդրադարձել է եղել նաև Հայաստանի վենչուրային ֆոնդի և հունական վենչուրների հետ փոխգործակցությանը, երկու երկրների միջև համալսարանական հարթակներում տեխնոլոգիական կրթության լավագույն փորձի փոխանակման, համատեղ ծրագրեր իրականացնելու և տեխնոլոգիական պարկերի միջև համագործակցություն հաստատելու հեռանկարներին:

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում փոխադարձ ճանաչելիությունը բարձրացնելու նպատակով՝ Հայկ Չոբանյանը հրավիրել է Էվանգելոս Տուրնակիսին մասնակցելու «Դիջիթեք Էքսպո», «ԱրմՀայԹեք» սպшռшզինnւթյшն և պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսներին, ինչպես նաև առաջարկել է համատեղ այց իրականացնել «Ինժեներական քաղաք»:

Հանդիպման ներկա է եղել նաև Հայաստանում Հունաստանի Հանրապետության դեսպանության ռшզմшկшն կցորդ, գնդապետ Գերասիմոս Ավլոնտիսը:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս