Ջո Բայդեն . «ԱՄՆ-ը թույլ չի տա Իրանը միջուկային զ ենք ունենա, և պատրաստ է ուժ կիրառել Թեհրանին կանգնեցնելու համար»

ԱՄՆ-ը թույլ չի տա, որ Իրանը միջուկային զ-ենքի հասանելիություն ստանա, և պատրաստ է ուժ կիրառել Թեհրանին կանգնեցնելու համար, բայց միայն որպես ծայրահեղ միջոց: Այդ մասին հայտարարել Է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը իսրայելական հեռուստաալիքներից մեկի հետ հարցազրույցում: — «1լnւրեր»

Սպիտակ տան ղեկավարը նաև մեծ սխալ է որակել Դոնալդ Թրամփի վարչակազմի որոշումը՝ դուրս գալու Իրանի միջուկային ծրագրի Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից:

«Իրանն այժմ ավելի մոտ է միջուկային զ-ենքին, քան նախկինում»,- ասել է Բայդենը՝ միաժամանակ հանդես գալով Իրանի հետ նոր համաձայնագրի կնքման օգտին:

Երուսաղեմում նախատեսված հանդիպմանը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Իսրայելի վարչապետ Յաիր Լապիդը կստորագրեն համատեղ հռչակագիր՝ պարտավորվելով թույլ չտալ, որ Իրանը միջուկային զ-ենք ունենա։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս