Թուրքիայի կառավարության վերջին հայտարարությունները «չեն նպաստում կառուցողական երկխոսությանը եւ կայունությանը» տարածաշրջանում, մինչդեռ «Թուրքիայի ագ-րեսիվ հռետորաբանությունը, ինչպես նաեւ Հունաստանի օդային տարածքի խախ-տումները մտահոգիչ են»։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Քրիստիան Վագները՝ պատասխանելով երեկ Բեռլինում Գերմանիայի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի եւ Թուրքիայի պաշտոնյաների հանդիպման մասին հարցին։
Այսօր Թուրքիայի ԱԳՆ-ն շատ կոշտ պատասխան է տվել Գերմանիային:
«Անընդունելի է Գերմանիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի կողմից մեր երկրի հասցեին անհիմն մեղ-ադրանքներ հնչեցնելը։ Հունաստանն այն կողմն է, որը խախ-տում է մեր երկրի օդային տարածքը, թռչում է մեր կղզիների վրայով և հետևում մեր ինքնաթիռներին: Եվս մեկ անգամ կոչ ենք անում կողմնակալ մեկնաբանություններ չանել»,- ասել է Թուրքիայի արտգործնախարարությունը:
Ավելի ավղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նոր սպա-ռնալիքներ էր հնչեցրել Հունաստանի հասցեին՝ այս անգամ մեղ-ադրելով Հունաստանին իր երկրի դեմ ուղղված միջազգային արշավին աջակցելու մեջ։
«Մենք հստակ ուղերձ ենք հղել բոլորին, ովքեր մտահոգված են Էգեյան ծովի զարգացումներով», – ասել է Էրդողանը իր «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավորներին Էգեյան ծովի Իզմիր նավահանգստային քաղաքի մոտ EFES-2022 զոր-ավարժություններից հետո: