Բալուն գտնվում է արևմտյան Հայաստանում, Դիարբեքիրի նահանգի Արղանամադենի գավառում, տարածվում է նահանգի հյուսիսարևմտյան կողմում, Արածանիի ստորին հոսանքի ու նրա աջակողմյան վտակ Պաղին (Փերի) գետի միախառնման շրջանում, մոտավորապես համապատասխանում է պատմական Բալահովիտ գավառին:Ըստ ավանդության Բալահովիտ է կոչվել տեղում բալենու ընդարձակ անտառ լինելու պատճառով:
Հիշատակություններ կան, որ Բալու-ի շրջակայքում դեռևս անցյալ դարի կեսերին պահպանվում էին շատ մեծ ու բարձրահասակ ծառեր: Քաղաքի մոտի բարձրաբերձ ժայռը, որի վրա հնում կառուցվուծ է եղել Բալուի բերդը, կոչվում էր ս Մեսրոպի լեռ, որտեղ իբր Մեսրոպ Մաշտոցը յոթ շաբաթ մնացել ու վերջնականապես վերամշակել է իր հայտնագործած հայերեն տառերը:
Այստեղ գտնվել է ուրարտական թագավոր Մենուա I-ի (9—8-րդ դդ մ.թ.ա.) 29 տողից բաղկացած սեպագիր արձանագրություն: 19-րդ դ կեսերից բերդը արդեն ավերվել, չքվել ու կորցրել էր իր շուքը:
Հայրենապատում