Թուրքիան փոխեց իր անունը . ՄԱԿ-ը բավարարել է

ՄԱԿ-ը բավարարել է Թուրքիայի խնդրանքը՝ փոխել հանրապետության անվանումը բոլոր պաշտոնական փաստաթղթերում, այս մասին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը։

Republic of Turkey-ն վերանվանվել է Republic of Türkiye: Փոփոխությունն ուժի մեջ է մտել Թուրքիայի իշխանությունների դիմումից անմիջապես հետո։

Նշենք , որ երեկ Թուրքիայի Արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ գրավոր դիմում են ներկայացրել ՄԱԿ-ի անդամ երկրներում «Turkey» անվանումը «Türkiye» անվանմամբ փոխարինելու պահանջով։

Ռեջեփ Թայիփ Էրդողանի ստորագրությամբ Պաշտոնական տեղեկագրում հրապարակված շրջաբերականում նշվել է, որ արտահանվող ապրանքներում «Made in Turkey”-ի փոխարեն կօգտագործվի «Made in Türkiye» արտահայտությունը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս