ԱՄՆ-ի Սպիտակ տնից խոսել են Հայաստանի և Ադրբեջանի մասին

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հանդիպել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևի հետ՝ տեղեկացնում են Սպիտակ տնից:

«Սալիվանը հայտնել է Միացյալ Նահանգների հանձնառությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղությանը, шնվ-տшնգnւթյшնը և բարգավաճմանը: Նա բարձր է գնահատել Ադրբեջանի և Հայաստանի միջև դիվանագիտական զգալի և պատմական ջանքերը՝ ուղղված կայուն խաղաղության հաստատմանը»,- նշված է պաշտոնական հաղորդագրության մեջ:

ԱՄՆ նախագահի խորհրդականը նաև աջակցություն է հայտնել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցություններին:

Սալիվանն ԱՄՆ-ի անունից պատրաստակամություն է հայտնել սերտորեն համագործակցելու և աջակցելու գործընթացում առաջընթացին տարբեր միջոցներով, այդ թվում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս