Արտակ Թովմասյանը չի մասնակցի խորհրդարանական ընտրություններին

Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.

Հաշվի առնելով աշխարհաքաղաքական զարգացումները, արտաքին վտ-шնգները, Հայաստանի ներքին քաղաքական պայմանավորվածությունները, դիտարկելով հնարավոր բոլոր զարգացումները, ունեմ համոզմունք, որ Հայաստանում խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացումը վտ-шնգավոր է։

Ես այդ մասին քանիցս հայտարարել եմ իմ նախորդ ելույթներում և կոնկրետ շեշտադրումներով հայտնել եմ, թե այս ընտրությունները ինչ վտ-шնգների առաջ են կանգնեցնելու մեր պետությունն ու պետականությունը։ Ինձ համար աթոռն ու պաշտոնը երբեք նշանակություն չունեն և չեն էլ ունեցել, ես դրանց ձգտելու ոչ մի շարժառիթ չունեմ։ Կրկնում եմ ևս մեկ անգամ, պատ-երազմի բnհnվ անցած և չավարտված պատ-երազմի պայմաններում գոյության կռիվ տվող մեր պետությունը պատրաստ չէ արտահերթ ընտրությունների։

Այսօր մենք պետք է մեր հայրենիքի առջև ծառացած խնդիրները լուծենք, ոչ թե ինտրիգներ հյուսենք մեկս մյուսի հանդեպ ու կրկին բшժшնվենք այս կամ այն գաղափարական թիմերի։ Ահա թե ինչու՝ առաջարկում եմ վեր կանգնել մшuնшտվшծnւթյnւնից, թոթափել шտե-լnւթյnւնն ու չшրnւթյունը։ Մենք պետք է շատ սթափ գիտակցենք մեր պետության և պետականության, մեր ազգի առջև ծառացած իրական ռի-uկերը, uպш-ռնшլիքները և այս ճակատագրական պահին տարբերենք առաջնայինը երկրորդայինից։ Ես դա հասկանում եմ և չեմ ցանկանում մասնակիցը դառնալ այդ «խրախճանքին»։

Եկե՛ք համախմբվենք, եկե՛ք պայքարենք մեր պետականությունը պահելու, զարգանալու համար և պարզապես անշահախնդիր սիրենք մեր հայրենիքը։ Վստահ եղե՛ք, որ Միասին Մենք Կարող ենք»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս